-
23.01.2018|
10:57
2018-ին նոր թանգարաններ ենք ունենալու: Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ կգործի Սայաթ-Նովայի թանգարանը: Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցը «բանակցությունների» օրակարգում է:
-
23.01.2018|
10:55
«Գրանիշ» հրատարակչությունը լույս է ընծայել ԱՆՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Դմբո Ջոյս» պատմվածքների ժողովածուն: Գրքի խմբագիրը Հասմիկ Հակոբյանն է, շապիկը՝ Մայա Խուտիաշվիլու: Անրին ծնվել և մեծացել է Վրաստանում, ներկայումս բնակվում է Բուդապեշտում: «Դմբո Ջոյսը» երիտասարդ գրողի երկրորդ գիրքն է:
-
21.01.2018|
19:39
«Ամենալավ օրը» /«Самый лучший день»/ հիթի կատարողը Երևան է վերադառնում իր նոր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» ծրագորվ և հրավիրում հանդիսատեսինհսկայածավալ շոուի: Ֆանտաստիկ նվեր համերգ, նվիրված երգչի ծննդյան 55-ամյակին:
-
21.01.2018|
13:43
Cityzen-ը մեկնարկում է ամենշաբաթյա միջոցառումների շարքը: Այսուհետ յուրաքանյուր շաբաթ և կիրակի օրերին նշվելու է քաղաքի որևէ տոն կամ մասնագիտական օր։ Հունվարի 20-ին և 21-ին մեր քաղաքում նշվում է աստղագիտության օրը։
-
19.01.2018|
18:21
Հունվարի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակն էր՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։
-
19.01.2018|
14:27
«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Երկու ամիս շարունակ նախագծի ստեղծագործական խումբը ստացել է տասնյակ հայտեր Հայաստանից և ամբողջ աշխարհից։
-
19.01.2018|
14:22
«Իրատեսի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան, ԵԹԿՊԻ-ի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի պրոֆեսոր ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆՆ է: Զրույցի թեման թատրոնն է, դերասանի մասնագիտության առանձնահատկությունները, մեր ժամանակը:
-
19.01.2018|
14:14
Աշուղ Ջիվանու որդի, արվեստագետ Գարեգին Լևոնյանը 1908 թ. Թիֆլիսում սկսեց հրատարակել «Գեղարուեստ» տարեգիրքը: Դա բացառիկ հրատարակություն էր, հարյուրավոր մեծադիր, պատկերազարդ էջերում մեկտեղվեց ամբողջ արևելահայ գրականությունն ու արվեստը:
-
17.01.2018|
14:14
«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալում է ակտիվ գործունեություն և պատրաստվում հանդես գալ մի շարք նախաձեռնություններով: Իր գործունեության բերումով վերջերս հայ պատանին համագործակցել է Հոլիվուդում մեծ ճանաչում վայելող լուսանկարիչների հետ:
-
17.01.2018|
12:42
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը: